Արդեն տեղեկացրել ենք, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց էր տեղափոխվել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը, ով նույն հիվանդանոցում ենթարկվել էր բարդ վիրահատության:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում տվյալ հիվանդանոցից տեղեկացրեցին, որ Սերյոժայի կյանքին վտանգ չի սպառնում և այս պահին նրան տեղափոխում են Երևան` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ավելի ուշ կներկայացնենք նոր մանրամասներ Սերյոժայի առողջական վիճակից, իսկ մինչ այդ ներկայացնում ենք Գալա հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում հայտնված լուսանկարը, որում փոքրիկ Սերյոժան է քրոջ` Հասմիկի հետ, ով երեկվա սպանության զոհերից մեկն էր: