Կարդացեք նաև՝ Այս օրերին բոլոր աղանդավորական կառույցների ղեկավարները Հայաստանում են. Ալեքսանդր Ամարյան
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ համացանցում տարածված լուրերի համաձայն` Վալերի Պերմյակովի հայրը` Պավելը, հարում է «Փրկությունը Հիսուսի մեջ է» աղանդավորական կազմակերպությանը:
Այդ տեղեկատվության հայտնվելուց անմիջապես հետո համացանցի հայ օգտատերից շատերը Վալերի Պերմյակովի դաժան և անմարդկային արարքը կապեցին նաև նրա հոր աղանդավոր լինելու հետ: Այդ վարկածի հավանականության և տվյալ աղանդի վերաբերյալ Asekose.am-ի թղթակիցը զրուցեց «Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի հետ:
Վերջինիս խոսքով` տվյալ աղանդը կոչվում է «Հույս, հավատ, սեր» այն խարիզմատիկ եկեղեցու կառույցներից է, իսկ Պավելը դրա հոգևոր հովիվն է.
«Շվեդիայի փորձագետներից մեկի եզրակացության համաձայն` խարիզմատիկ եկեղեցիների հետևորդների մեծամասնության մոտ որոշ ժամանակ անց գրանցվում է հոգեկան նյարդային շեղումներ: Ինչ վերաբերում է Վալերիին` միանշանակ ոչինչն չեմ կարող ասել, որովհետև նրան պետք է դատաբժշկական փորձաքննության ենթարկեն, որովհետև անկախ այն բանից, նա աղանդավոր է, թե ոչ` երեխային նորմալ մարդ չի կարող սպանել: Միաժամանակ ըստ Պերմյակովի կատարած հանցագործության` նա ամեն դեպքում շեղում ունի, որովհետև անհնարին էր այդ գյոզալ ընտանիքին սպանել միայն նրա համար, որ իրեն ջուր չեն տվել»:
Ալեքսանդր Ամարյանը նաև հավելեց, որ Վալերի Պերմյակովի վերաբերյալ ռուսական կայքերից մեկում հայտնվել է տեղակատվություն, որում Պերմյակովի տնօրենի խոսքով` տղան խորը հավատք ունեցող ընտանիքից էր:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան