«Այս նկարները Ավետիսյանների ընտանիքի դեմ ոճրի իրականացման մեջ մեղադրվող Պերմյակովի նկարներն են:Առաջին երկու նկարները հանրությանը հայտնի դարձան այն ժամանակ,երբ Ավետիսյանների տանը հայտնաբերվեցին Պերմյակով մակագրմամբ զինվորական հագուստ և պարագաներ , և 102 -րդ ստորաբաժանման կողմից այդ նկարները հրապարակվեցին ու բոլորը փնտրում էին այնտեղ պատկերված զինվորին:Նկար 3-ը վերցված է Քննչական կոմիտեի կողմից հրապարակված տեսանյութից,որտեղ ամենայն հավանականությամբ շշմած երիտասարդը՝ Պերմյակովն է:Բայց…..
Անզեն աչքով էլ համեմատելիս կարելի է այս նկարներում պատկերված տղաների մեջ գտնել էական տարբերություններ:Երրորդ նկարում տղան այտուցված դեմքով է, աչքերի տակ նկատվում են ուռած հետքեր և հասկանալի է ,որ սրանք կարող են առաջանալ անքնության կամ ծեծի արդյունքում:Բայց երբեք հնարավոր չի մի քանի օրում ձևափոխման ենթարկվեն մարդու ականջները,որոնք ի ծնե լինում և մնում են նույն ձև,եթե վիրահատակն միջամտության չեն ենթարկվում:Չեմ կարծում ,որ Պերմյակովին այս օրերի ընթացքում ենթարկել են պլաստիկ վիրահատության և փոխել նրա ականջի կառուցվածքը:Նկար 4-ում պատկերված ականջը վերցված է Նկար 1-ից,իսկ նկար 5-ում պատկերված ականջը ՝ նկար 3-ից:Համեմատելով այս երկու նկարները տեսանելի են,որ Քննչակա կոմիտեի կողմից հրապարակված տեսանյութի տղայի ականջի կառուցվածքը ամբողջությամբ տարբերվում է Պերմյակովի հետախուզման նպատակով հրապարակված նկարում գտնվող տղայի ականջից:Հիմա հարց:Արդյոք տեսանյութում երևացող տղան Պերմյակովն է,եթե այո,ապա ինչու է ձևափոխվել նրա ականջի կառուցվածքը» :