Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ոստիկանության Արմավիրի մարզի Վաղարշապատի բաժին է բերման ենթարկվել և ապա ձերբակալվածների պահման վայր տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի ու լրատվական վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
Նոր մանամասներ Ճոյտի ձերբակալությունից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet