Համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ ներկայացվում է Սամվելի և Էմմայի սիրո պատմությունը: Սամվելը բանակային ծառայության ընթացքում ստացած հրազենային վնասվածքի հետևանքով կորցրել է քայլելու ունակությունը: Բարեգործության նպատակով Էմման ծանոթացել է Սամվելի հետ ու դարձել նրա ճակատագիրը: Սամվելի և Էմմայի հուզիչ սիրո պատմությունը` «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութում: