Asekose.am-ի տեղեկություններով` այս պահին քանդում են «Դվին» հյուրանոցը:
Նշենք, որ տվյալ հյուրանոցը միշտ էլ հանրության ուշադրության կենտրոնում է եղել, քանի որ չնայած դրա բարեկարգմանը տաբեր տարիներին, ըստ տեղեկությունների, ուղղվել էր 860 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ, այն շարունակում էր նախկինի պես չգործող ու փլատակ մնալ:
Սակայն այդքանով «Դվին»-ի խնդիրները չէին սահմանափակվում, տևական ժամանակ մամուլում քննարկվում էր այն հարցը, որ նախկին հյուրանոցի շենքի սեփականատերն ազգությամբ թուրք է:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից օրերս հերքել էին այդ վարկածը` նշելով, որ փաստաթղթերով հյուրանոցը գնել է Կիպրոսում գրանցված մի ընկերություն, իսկ Հայաստանում ընկերության ներկայացուցիչը հայ է, որը պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում կատարված ներդրումային աշխատանքների մասին:
Asekose.am-ը ավելի ուշ նոր մանրամասներ կներկայացնի: