▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի նախնիների փրկությունը Եղեռնից. զարմանալի պատմություն

 

Առաջին անգամ բացահայտվել է ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանի նախնիների՝ Հայոց ցեղասպանությունից փրկվելու զարմանալի պատմությունը, շնորհիվ «մարգարեի», որը նրանց համոզել է փոխադրվել ԱՄՆ:
DailyMail-ն ուսումնասիրել է լուսանկարները, որոնցում պատկերված են ռեալիթի-շոուի աստղի հայ նախնիները, ովքեր 20-րդ դարասկզբին փախել են ցարական Ռուսաստանից:
Ընտանիքը, որն այն ժամանակ ռուսական տարբերակով հայտնի էր որպես Քարդաշովներ, 19-րդ դարի վերջին Կարսի մարզի հայրենի Կարակալե (Սեւ ամրոց) գյուղից ուղեւորվում է դեպի գերմանական նավահանգիստներ: Այնտեղից նրանք Բրանդերբուրգի եւ Քյոլնի ուղեւորատար նավերով մեկնում են ԱՄՆ: Դրա շնորհիվ նրանք փրկվում են եռակի սարսափից. 1914-1918 թ.թ. Առաջին աշխարհամարտից, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից եւ 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից:
Հայրենիքի կործանումից 100 տարի անց Քարդաշյանները դառնում են ԱՄՆ-ի ազդեցիկ ընտանիքներից մեկը: Նրանցից ամենահայտնին՝ Քիմը, որոշել է այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, առաջին անգամ Հայաստան այցելել: Բայց նա շքեղ կենսակերպ, թանկարժեք առանձնատներ, Twitter-ում երկրպագուների հսկայական բանակ, երաժշտության ոլորտի գերաստղ ամուսին չէր ունենա, եթե նրա նախահայրերն անտեսեին փոքրիկ «մարգարեի» զգուշացումը:
Էրզրումը լքած ընտանիքների մեջ է եղել նաեւ Քիմի նախապապը՝ 1844 թվականին ծնված Հովհաննես Միրոյանը: Նա ամուսնացել է 1853 թվականին ծնված քաջարի Լուսնյագ Չորբաջյանի հետ: Զույգն ամուսնացել է 1867 թվականին, Էրզրումում, սակայն 20-րդ դարասկզբին փրկվել է 1886 թվականին ծնված դստեր՝ Վարդանուշ Միրոյանի հետ: Մյուս դուստրը՝ Հելեն անունով հայտնի Վարդանուշ Հայկուհի Առաքելյանը, ծնվել է ԱՄՆ-ում, 1917 թվականին: Հելենը Քիմի տատիկն է, որը հետագայում ամուսնացել է Արթուր Քարդաշյանի հետ, որը Հարավային Կալիֆորնիայում մսի մեծ բիզնես ուներ: Հելենի որդին՝ Ռոբերտը, ամուսնացել է Քրիս Հոուգթոնի հետ եւ դարձել 21-րդ դարի հայտնի ռեալիթի-շոուի աստղերի՝ Քորթնիի, Քլոեի, Ռոբերտ կրտսերի եւ Քիմի հայրը:
Քարդաշյանները կամ Քարդաշովները, ինչպես նաեւ Քիմի հայրական կողմից մյուսները, էթնիկ հայեր էին: Առասպելի համաձայն, 1850-ական թվականներին Կարակալե գյուղի բնակիչ, Եֆիմ Կլուբնիկին անունով 11-ամյա տղան մարգարեական կանխատեսում արեց՝ չնայած անգրագիտությանը. «Մեծ պատերազմ է լինելու: Բոլոր թագավորները գետի նման արյուն կթափեն: Երկու շոգենավ անանց օվկիանոս կհատեն»: 20-րդ դարի առաջին տարիներին Եֆիմը թարմացրեց իր նախազգուշացումները՝ պնդելով, որ իր կանխատեսումներն իրականություն են դառնում: Նա ժողով հրավիրեց՝ կանչելով մոլոկանների գյուղերի, ինչպես նաեւ Հայկական մոլոկանական եկեղեցու ներկայացուցիչների (որի հետեւորդն էին նաեւ Քիմ Քարդաշյանի նախնիները): Նա կանխատեսեց, որ հայրենիքը լքելու ժամանակն է, քանի որ սարսափելի ժամանակներ են մոտենում, հատկապես հայերի համար: Նրա կանխատեսումները տեղի բնակիչներին ստիպեցին հատել Ատլանտյան օվկիանոսը եւ փոխադրվել ԱՄՆ՝ Լոս Անջելես: «Մարգարեի» խոսքով, Ամերիկան պետք է դառնար «ողջերի երկիրը», մինչդեռ նրանց հայրենիքին զանգվածային սպանդ է սպառնում: Եֆիմը զգուշացրեց. «Դռները կփակվեն, եւ Ռուսաստանից հեռանալն անհնար կլինի»: Շատ ընտանիքներ իրենց տներն ու հողերը ցածր գնով վաճառեցին կամ պարզապես հեռացան՝ ցանկանալով փրկվել մոտեցող սարսափից: Այդպիսով, Քիմի նախնիները հայտնվեցին Լոս Անջելեսում, քաղաք, որտեղ նրանք ծաղկեցին եւ փառք ձեռք բերեցին:

Առաջին անգամ բացահայտվել է ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանի նախնիների՝ Հայոց ցեղասպանությունից փրկվելու զարմանալի պատմությունը, շնորհիվ «մարգարեի», որը նրանց համոզել է փոխադրվել ԱՄՆ:
DailyMail-ն ուսումնասիրել է լուսանկարները, որոնցում պատկերված են ռեալիթի-շոուի աստղի հայ նախնիները, ովքեր 20-րդ դարասկզբին փախել են ցարական Ռուսաստանից:
Ընտանիքը, որն այն ժամանակ ռուսական տարբերակով հայտնի էր որպես Քարդաշովներ, 19-րդ դարի վերջին Կարսի մարզի հայրենի Կարակալե (Սեւ ամրոց) գյուղից ուղեւորվում է դեպի գերմանական նավահանգիստներ: Այնտեղից նրանք Բրանդերբուրգի եւ Քյոլնի ուղեւորատար նավերով մեկնում են ԱՄՆ: Դրա շնորհիվ նրանք փրկվում են եռակի սարսափից. 1914-1918 թ.թ. Առաջին աշխարհամարտից, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից եւ 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից:

Հայրենիքի կործանումից 100 տարի անց Քարդաշյանները դառնում են ԱՄՆ-ի ազդեցիկ ընտանիքներից մեկը: Նրանցից ամենահայտնին՝ Քիմը, որոշել է այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, առաջին անգամ Հայաստան այցելել: Բայց նա շքեղ կենսակերպ, թանկարժեք առանձնատներ, Twitter-ում երկրպագուների հսկայական բանակ, երաժշտության ոլորտի գերաստղ ամուսին չէր ունենա, եթե նրա նախահայրերն անտեսեին փոքրիկ «մարգարեի» զգուշացումը:

Էրզրումը լքած ընտանիքների մեջ է եղել նաեւ Քիմի նախապապը՝ 1844 թվականին ծնված Հովհաննես Միրոյանը: Նա ամուսնացել է 1853 թվականին ծնված քաջարի Լուսնյագ Չորբաջյանի հետ: Զույգն ամուսնացել է 1867 թվականին, Էրզրումում, սակայն 20-րդ դարասկզբին փրկվել է 1886 թվականին ծնված դստեր՝ Վարդանուշ Միրոյանի հետ: Մյուս դուստրը՝ Հելեն անունով հայտնի Վարդանուշ Հայկուհի Առաքելյանը, ծնվել է ԱՄՆ-ում, 1917 թվականին: Հելենը Քիմի տատիկն է, որը հետագայում ամուսնացել է Արթուր Քարդաշյանի հետ, որը Հարավային Կալիֆորնիայում մսի մեծ բիզնես ուներ:

Հելենի որդին՝ Ռոբերտը, ամուսնացել է Քրիս Հոուգթոնի հետ եւ դարձել 21-րդ դարի հայտնի ռեալիթի-շոուի աստղերի՝ Քորթնիի, Քլոեի, Ռոբերտ կրտսերի եւ Քիմի հայրը:

Քարդաշյանները կամ Քարդաշովները, ինչպես նաեւ Քիմի հայրական կողմից մյուսները, էթնիկ հայեր էին: Առասպելի համաձայն, 1850-ական թվականներին Կարակալե գյուղի բնակիչ, Եֆիմ Կլուբնիկին անունով 11-ամյա տղան մարգարեական կանխատեսում արեց՝ չնայած անգրագիտությանը. «Մեծ պատերազմ է լինելու: Բոլոր թագավորները գետի նման արյուն կթափեն: Երկու շոգենավ անանց օվկիանոս կհատեն»: 20-րդ դարի առաջին տարիներին Եֆիմը թարմացրեց իր նախազգուշացումները՝ պնդելով, որ իր կանխատեսումներն իրականություն են դառնում: Նա ժողով հրավիրեց՝ կանչելով մոլոկանների գյուղերի, ինչպես նաեւ Հայկական մոլոկանական եկեղեցու ներկայացուցիչների (որի հետեւորդն էին նաեւ Քիմ Քարդաշյանի նախնիները): Նա կանխատեսեց, որ հայրենիքը լքելու ժամանակն է, քանի որ սարսափելի ժամանակներ են մոտենում, հատկապես հայերի համար: Նրա կանխատեսումները տեղի բնակիչներին ստիպեցին հատել Ատլանտյան օվկիանոսը եւ փոխադրվել ԱՄՆ՝ Լոս Անջելես: «Մարգարեի» խոսքով, Ամերիկան պետք է դառնար «ողջերի երկիրը», մինչդեռ նրանց հայրենիքին զանգվածային սպանդ է սպառնում: Եֆիմը զգուշացրեց. «Դռները կփակվեն, եւ Ռուսաստանից հեռանալն անհնար կլինի»: Շատ ընտանիքներ իրենց տներն ու հողերը ցածր գնով վաճառեցին կամ պարզապես հեռացան՝ ցանկանալով փրկվել մոտեցող սարսափից: Այդպիսով, Քիմի նախնիները հայտնվեցին Լոս Անջելեսում, քաղաք, որտեղ նրանք ծաղկեցին եւ փառք ձեռք բերեցին:

Քարդաշովների հայրենի Կարակալե գյուղը գտնվում է Արարատ լեռան ստորոտին, Նոյան տապանի վայր իջնելու շրջանում: Աղբյուրների վկայությամբ, Արթուր Քարդաշյանի հայրն ու Քիմի նախապապը՝ Թաթոսը, ծնվել է Կարակալեում եւ ավելի ուշ հայտնի է դարձել որպես Թոմ: Թաթոսն անսացել է նախազգուշացմանն ու 1913 թվականի սեպտեմբերին՝ 17 տարեկանում, Բրեմենից ուղեւորվել է Բոստոն: Նա Լոս Անջելեսում աղբահավաքության բիզնես է հիմնել եւ ամուսնացել շոգենավով Գերմանիայից իր հետ ԱՄՆ ուղեւորված Համաս Շաքարյանի հետ: Դրանից մի քանի շաբաթ առաջ Թաթոսի ծնողները՝ 49-ամյա Սաղաթել (Սեմ) Քարդաշյանն ու 43-ամյա Հռիփսիմե (Հոռոմ) Յուզբաշյանը, 1913 թվականի օգոստոսի 2-ին, ուղեւորվել են Բրեմենից Ֆիլադելֆիա:

Համաշխարհային պատերազմի պայմաններում, հեղափոխական իրավիճակում գտնվող Ռուսաստանում, Օսմանյան կայսրության զորքերը շարժվեցին դեպի այդ շրջան, եւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Տարբեր գնահատականներով, 1915-1923 թվականների ջարդերի ընթացքում շուրջ 1.5 մլն հայ սպանվեց:

Ties that bind: The Kardashian family tree that traces back to two Molokan Armenian families

Հնարավոր է՝ այդ պատճառով էլ Քիմը հենց այս տարին ընտրեց՝ առաջին անգամ նախնիների հայրենիք այցելելու համար: DailyMail-ը նաեւ նշում է, որ թուրքական կառավարությունը հրաժարվում է տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ճանաչել՝ չնայած բազմաթիվ պատմաբաններ, միջազգային կազմակերպություններ եւ ավելի քան երկու տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն այդ չեն արել՝ ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից Թուրքիային չնեղացնելու համար:

Քիմ Քարդաշյանի նախնիների բոլոր լուսանկարները կարող եք դիտել այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին