Համացանցում քննարկումների թեմա է դարձել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ռուսերեն կարդացած տեքստը` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ:
Առանց մեկնաբանության ներկայացնելով համացանցում տարածված տեսանյութն ու առավել ևս դրա վերնագիրը` ցանկանում ենք նշել, որ արտերկրի գործընկերների հետ հանդիպումներին, պարզապես, պետք է հայերեն կարդալ կամ արտասանել տեքստերը, իսկ թարգմանիչն իր գործը կանի... Չէ որ , ասենք, Մեծ Բրիտանիայի կամ Չինաստանի վարչապետների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետը տեքստը չէր կարդալու անգլերենով կամ չիներենով...