Սուրճ, քաղցրավենիք ու բլիթներ վաճառող «Starbucks» սրճարանային ցանցն իր վերջին գովազդի համար ներողություն է խնդրել հայերից,-գրում է Аsbarez.com-ը:
Բանն այն է, որ օրեր առաջ «Starbucks»-ը տարածել էր նոր գովազդային վահանակներ, որոնց վրա պատկերված էին հայկական տարազով աղջիկներ, իսկ նրանց գլխավերում էլ երևում էր թուրքական դրոշը:
Այս պաստառները տեսնելուց հետո բազմաթիվ հայեր համացանցում #BoycottStarbucks հեշթեգով առաջարկել էին բոյկոտել հայտնի սրճարանային ցանցը: Նրանց բողոքին հաջորդել էր «Starbucks» մամուլի խոսնակի հայտարարությունը, որում նշված է.
«Բացթողում է տեղի ունեցել, որի համար մենք ներողություն ենք խնդրում: Արդեն հանել ենք այդ վահանակները և աշխատում ենք մեր կողմից արված սխալի վրա»: