ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ու գործարար, նախկին ընդդիմադիր Խաչատուր Սուքիասյանի հանդիպման մասին գրել էր 168.am-ը` նշելով, որ այն կայացել է փետրվարի 7-ին: Այդ փաստը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել էր Խաչատուր Սուքիասյանի օգնականը, ով ասել է, թե Սուքիասյանն ու Սարգսյանը քննարկել են ՀՀ տնտեսությանը վերաբերող հարցեր:
NewsBook.am-ն այս առիթով գրում է, որ կայքին հայտնի է դարձել, թե ինչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Խաչատուր Սուքիասյանը: «Իրականում տևական ժամանակ է, ինչ Սուքիասյանը ցանկություն է հայտնել հանդիպելու Սերժ Սարգսյանին և նրանից թույլտվություն ստանալու` ի վերջո սկսել և ավարտին հասցնել «Ռոսիա» կինոթատրոնը, որը բավականին երկար տարիներ` որպես տոնավաճառային տարածք է օգտագործվում Սուքիասյանի կողմից: Սերժ Սարգսյանն իր համաձայնությունը տվել է` թույլատրելով նրան սկսել շինարարությունը: Ի դեպ` Սուքիասյանը նախագահական է գնացել շինարարության նախագծերի փաթեթով: Սերժ Սարգսյանը խոստացել է, որ կարճ ժամկետներում հանձնարարական կտրվի համապատասխան գերատեսչություններին, որոնք օրենսդրական դաշտի շրջանակներում հնարավորություն կտան գործարարին սկսել «Ռոսիայի» շինարարությունը» ,-գրել է կայքը:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ էլ լրագրող Գոհար Վեզիրյանը գրել էր, որ իր տեղեկություններով օրերս կայացել է ՀԱԿ համակիր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ նախագահականում։ Սուքիասյանը նախարարի պորտֆել է խնդրել Սարգսյանից՝ նշելով, թե ինքը երեւանցի տղա է եւ կկարողանա էս նեղ մաջալին օգնել ՀՀ իշխանություններին։ Սերժ Սարգսյանն էլ նախ հակադարձել է․ Խաչիկ դու ախտեցի չէի՞ր ...