Հայազգի միլիարդատեր, բարերար 97-ամյա Քըրք Քըրքորյանը մտադիր է հովանավորել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի աշխատանքները: Լուրերի համաձայն` Քըրք Քըրքորյանն ակնկալում է «Շինդլերի ցուցակ»-ի նման ֆիլմի ստեղծում նախաձեռնել: Հիշեցնենք, որ «Շինդլերի ցուցակ» նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին:
Հատկանշականն այն է, որ համաձայն աղբյուրների՝ օսկարակիր ռեժիսորներից մեկը համագործակցելու համաձայնություն է տվել: Ավելին` տարբեր հայտնի դերասաններ նույնպես պատրաստ են նկարահանվել այդ ֆիլմում:
Ամենայն հավանականությամբ` Քըրք Քըրքորյանի նախաձեռնած ֆիլմի նկարահանումները սկսվելու են այս ամռանը Եվրոպայում: