Արդեն տեղեկացրել էինք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:
Ստորև ներկայացնում ենք Հայկ Բարոյանի լուսանկարներն ու վերջին գրառումն իր սոցցանցի էջում. «Պոստում կանգնած տխուր-տրտում, միայն մեկն է առաջնորդում, միայն մայրն է միշտ աղոթում, իր զինվորին անվերջ սպասում…»:
Լուսանկարները` Հայկ Բարոյանի սոցցանցի էջից: