▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

А теперь конкретное имя Монстра...Ինքնասպան եղած գործարարի` մահվանից առաջ գրված նամակը

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ ինքնասպան եղած գործարար Համլետ (կամ Աբրամ) Ամիրխանյանի նամակը, որը նա գրել է մահվանից առաջ, բաղկացած է 5 էջից, գրված` ռուսերենով,  սկսվում է հետևյալ վերնագրով` Я попал под влиянием "Монстра"...և ավարտվում այս նախադասությամբ`   А теперь конкретное имя Монстра, որից հետո Աբրամ Ամիրխանյանը նշում է այն մարդու անուն ազգանուն հայրանունը, ով, ըստ իր նամակի`  խանգարել է իրեն  և թույլ չի տվել  որևէ գործողություն կատարել` իր բիզնեսը զարգացնելու  համար:

Նշենք, որ  աղմկահարույց այս գործը  ՀՀ քննչական կոմիտեից` գլխավոր դատախազության  պահանջով ուղղարկվել է դատախազություն, որտեղից  էլ  Asekose.am-ին  խոստացան վաղը պատասխանել,թե արդյոք տեղյակ են ինքնասպանություն գործած գործարարի նամակից և արդյոք այն փոխանցվել է իրավապահ մարմիններին:

 Հիշեցնենք, որ Նոր Հաճնի իր առանձնատանը ինքնասպանություն գործարար, «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Աբրամ Ամիրխանյանն, ըստ մամուլի հրապարակումների, մահվանից ժամեր առաջ տան աշխատակիցներին տվել է բավական ծավալուն մի նամակ և հանձնարարել, որ այն հանձնեն տանեցիներին կամ փաստաբանին: Ըստ լուրերի՝ գործարարն իր նամակում գրել է, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց կողմից հովանավորվող քրեական տարրեր իրեն թույլ չեն տվել որևէ գործողություն կատարել:

Նշենք, որ մամուլի մեկ այլ հրապարակման համաձայն, «ինքնասպան եղած գործարարի մասին շենքերի բնակիչներն ասել են, որ նա «քցող» մարդ չէր, լավ շինարար էր, որակյալ շենքեր էր կառուցում, բայց այն պահին, երբ նա սկսեց կառուցել Ավանի Wyndham Hotel Yerevan անվանմամբ հյուրանոցը, նրա «տունը քանդվեց», նա խրվեց պարտքերի մեջ» 

Ավելացնենք, որ  մահվանից առաջ գրված նամակի վերջում Աբրամ Ամիրխանյանը գրել է հենց այդ հյուրանոցի մասին` նշելով, որ իրեն  խանգարող ու սնանկացման եզրին հասցրած  մարդիկ`  ՎՏԲ-Հայաստան բանկի հետ պատրաստվում են իր ձեռքից վերցնել հյուրանոցը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին