LifeNews կայքն այսօր հրապարակել է տեսանյութ և տեղեկացրել, որ հետաքննությունը պարզել է Բորիս Նեմցովի ենթադրյալ մարդասպանի եւ նրա համախոհների երթուղու մի մասը, որով նրանք դեպքի վայրից դիմել են փախուստի: Չնայած պաշտոնապես ՆԳՆ-ից չեն հաստատել, որ մեքենայի մեջ եղել է հենց Նեմցովի մարդասպանը, այնուամենայնիվ, դատելով տեսախցիկների տեսագրություններից, տվյալ մեքենայի երթուղին այսպիսին է՝
Սպանությունից անիջապես հետո մեքենան Մեծ Կրասնորեցկի կամրջից թեքվել է աջ՝ դեպի Բոլոտնի փողոց: Այնտեղի մեքենան մեծ արագությամբ ուղղվել է դեպի Մեծ Կամեննի կամուրջ, որտեղ արգելակել է՝ առաջ թողելով հետիոտներին եւ անցում կատարել դեպի ձախ շարք:
Մեծ Կամեննի փողոցից մեքենան, թեքվելով աջ, մեկ րոպե անց հայտնվել է Տվերսկի փողոցում եւ ուղղվել դեպի Պետական դումայի շենք Օխոտնի ռյադի փողոցով: Հասնելով Մեծ Դմիտրովկային՝ մեքենան անհետացել է մեծ հոսքի մեջ:
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայի կենտրոնում սպանվել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Սպանությունը տեղի է ունեցել «Բոլշոյ կամեննի» կամրջի վրա` Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ին։Հաղորդվում է, որ սպանությունն իրականացրել է մեկ մարդ, ով դուրս է եկել սպիտակ մեքենայից և թիկունքից չորսից֊-ոթ գնդակ է արձակել Նեմցովի վրա այն պահին, երբ ընդդիմադիր գործիչը ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայայի ընկերակցությամբ անցնում էր կամրջով։