▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զավեշտ. Երևանի ատամնաբուժարանն անվճար ժպիտ է շնորհում Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով

Ապրիլի 24-ին 1.5 միլիոն հայերին անվճար ժպի՞տ են շնորհում....... Հայող Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ինչեր ասես, որ չենք տեսնում: Ցավը թողած՝ ոմանք աշխատում են ամեն ինչ անել՝ այդ օրերին շատ գումար վաստակելու համար: Ասել է, թե ցավը բիզնես են դարձնում: Թողարկվեցին ու վաճառքի հանվեցին կրծքանշան անմոռուկներ, շապիկներ, վզկապներ, գլխաշորեր և թիթեռներ, ինչը առաջացրեց շատերի զայրույթը, բայց երևի թե ոչ ոք, անգամ լավ երևակայություն ունեցողը չէր պատկերացնի, որ ականատես կլինի 1.5 միլիոն հայերին անվճար ժպիտ շնորհելու մասին հայտարարությանը. «Գեղեցիկ ժպիտն ամենապարզ միջոցն է փոխելու մեր արտաքինը: VT-Dent ստոմատոլոգիական կլինիկան, իր 2 ամյակի առթիվ, ինչպես նաև հարգելով ցեղասպանության զոհերի հիշատակը, մեկուկես միլիոն հայերի շնորհում է անվճար ժպիտ...»,-ասված է տարածված հայտարարության մեջ: Փաստորեն, անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար ճերմակափայլ ատամներ ու ժպիտ է հարկավոր, այն էլ՝ անվճար....

 

Հեղինակ`

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին