Տեղեկացրել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ.կան 3 զոհեր:
Ըստ նախնական տեղեկատվության, դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում գտնվող անձի վրա ու փախուստի դիմել: Դիմակավորների հետևից ատրճանակով կրակել են մեկ այլ ավտոմեքենայից դուրս ելած մարդիկ:
Asekose.am-ի աղբյուրները հայտնում են, որ սպանվածներից մեկը քրեական հեղինակություն համարվող «Երրորդմասցի Լյովիկն» է:
Նրան ու ևս մեկ հոգու տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, սակայն, ըստ մեր աղբյուրների, մինչև հիվանդանոց հասնելը նրանք արդեն մահացած են եղել:
Այլ մանրամասներ՝ ավելի ուշ:
Կարդացեք նաև՝ Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գեւորիկին եւ երրորդմասցի Լյովիկին