▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանվել են «երրորդմասցի Լյովիկը», Դրոն և Մեսրոպ Մելիքյանը՝ «մանումենտցի Մոսոն»

168.am-ը գրում է. Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետևանքով մահացած երեք անձանցից մեկը «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Ղազարյանն էր:1972թ. ծնված Լևոն Ղազարյանը և 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը (Դերո մականունով), ստացած հրազենային վնասվածքից մահացել են Էրեբունի հիվանդանոց հասցնելու ճանապարհին։ Պարզվել է նաև երրորդ սպանվածի ինքնությունը. վերջինս Մեսրոպ Մելիքյանն է, ով հայտնի է «մանումենտցի Մոսո» մականունով: Նա «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր որդին է: Նա մահացել է տեղում՝ հրազենային մահացու վնասվածք ստանալով գլխի շրջանում և նրա մարմինը դեռ ընկած է դեպքի վայրում:

Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկաններ, քննիչներ։ Հիշեցնենք, որ 2014թ. մարտ ամսին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկին՝ Գևորգ Մելիքյանին: Ըստ ԶԼՄ-ների՝ պատճառն այն էր, որ քրեական աշխարհի մի ներկայացուցիչ ինչ-որ հարցով զանգահարել էր Օշականցի Գևորիկին, և նրանց խոսակցությունը չէր ստացվել:

Օշականցին հայհոյել էր իր հետ խոսացողին, ով էլ նույն հայհոյանքով հակադարձել էր՝ առանց իմանալու, որ իր զրուցակիցը «օրենքով գող» է: Այնուհետև նշյալ անձնավորությունը դիմել էր քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկին՝ խնդրելով լուծել հարցը: Գողականների հանդիպումն, ի վերջո, կայացել էր, սակայն Օշականցի Գևորիկի, Տույի և Լյովիկի միջև տեղի ունեցած խոսակցությունը այնքան էր թեժացել, որ Տույն ու Լյովիկը իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Գևորիկին և իր ուղեկիցներին: 

 

Հիշեցնենք, որ ավելի ուշ  «Մանումենտցի Մոսոյի» հայրը տեղեկացրել է, որ իր որդին ողջ է և գտնվում է իրենց տանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին