Մեր մայրաքաղաքի սրտում՝ Տերյան 19/32 հասցեում այսօր իր դռները բացեց Arev Art Gallery-ն: Նկարչուհի, դիզայներ Արեւ Պետրոսյանի խոսքով՝ այս նախաձեռնությամբ ինքն ուզում է, որ մեր արևային քաղաքի սրտում միշտ լինի արևն ու արևայինը... Ինչպես Արև Պետրոսյանն է նշում՝ Երևանի կենտրոնական այս տարածքում, որտեղ շատ սրճարաններ ու խանութներ կան, նաեւ թող արվեստի փոքրիկ անկյուն լինի, որտեղ հնարավորություն կտրվի հետաքրքիր արվեստ «համտեսելու»:
Ցուցասրահում ներկայացվելու են Պետրոսյան արվեստագետների ընտանիքի անդամների գործերը: Բացի Արև Պետրոսյանի աշխատանքներից այստեղ կլինեն նաև նրա հոր՝ անվանի նկարիչ եւ քանդակագործ Բենիկ Պետրոսյանի, և եղբոր՝ Արեգ Պետրոսյանի ստեղծագործությունները: