«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում հանրապետության 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ հանրային եւ համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով: Վերոհիշյալ 11 աշակերտական հասարակական կազմակերպությունները ներկայացնում են հետեւյալ դպրոցները. Եղեգնաձորի թիվ 1, Եղվարդի թիվ 3, Մուղնու, Կապանի թիվ 5, Վերին Արտաշատի, Խաչաղբյուրի, Եղեգնուտի, Կառնուտի, Դիլիջանի թիվ 5, Շվանիձորի եւ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը:
Այդ ծրագրի շրջանակներում անցած կիսամյակում՝ որպես ծրագրի գործարար միջոցառումների բաղկացուցիչ մաս, աշակերտները հիմնել եւ գործարկել էին մինի - «գործարար ընկերություններ» եւ նախաձեռնել էին իրական բիզնես գործառնություններ. ընտրել էին բիզնես- կառավարիչներ, կատարել էին շուկայական հետազոտություն, կազմել էին բիզնես- պլան, արտադրել էին ապրանք կամ ծառայություն, մշակել էին գովազդային եւ վաճառքի ռազմավարություն: Իսկ կորպարատիվ սոցիալական պատասխանատվության իրականացում աշակերտներն իրենց վաստակած գործարար շահույթի մի մասը հատկացրել են հանրային եւ համայնքային ծրագրերի նախաձեռնմանը, որոնց իրականացմանը ձեռնամուխ են եղել աշակերտական գործարար ընկերությունները հասարակական կազմակերպությունների վերափոխելու միջոցով:
Ավելի քան 100 աշակերտական հասարակական կամզակերպություններ ներկայացրել էին իրենց հայտ – առաջարկները հանրային ծրագրեր իրականացնելու նպատակով կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին: Մրցույթի արդյունքում ներկայացված հայտ –առաջարկներից ընտրվեցին վերոհիշյալ 11 լավագույններ աշակերտական կազմակերպությունները, որոնց յուրաքանչյուրին կազմակերպության կողմից շնորհվեց 145 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ:
Հայաստանի Ամերիյան Համալսարանի Ալեքս եւ Մարի Մանուկյան սրահում “ ս.թ. մարտի 19-ին տեղի ունեցավ դրամշնորհային մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը, հաղթած աշակերտական հասարակական կազմակերպությունների նախագահները, ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ եւ այլ կազմակերպություններից հյուրեր: