Operativ.am-ը գրում է. Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչել էին կրակոցների, որոնց հետևանքով սպանվել էր երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի (Դրո) , Ղազարյան Լևոն Միհրանի («Երրորդմասցի Լյովիկ»), Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի (Մոսո):
Մարտի 4-ից արդեն բավականին երկար ժամանակ է անցել, սակայն քննարկումներն այս թեմայով չեն դադարել, քանի որ սպանվել են հեղինակություն ունեցող անձիք, որոնցից մեկը շատերին ծանոթ և մեծ, հարգված հեղինակություն հանդիսացող «Երրորդմասցի Լյովիկ»-ն էր` Լևոն Ղազարյանը, ով Շենգավիթում, ինչպես նաև իր շրջապատի համար հանդիսանում էր իրական հեղինակություն` լիդեր: Նա հանդիսանում էր ՀՀ թիավարության ֆեդերացիայի համանախագահ, զբաղվում սպորտով, ինչպես նաև աջակցում էր մարզիկներին:
«Երրորդմասցի Լյովիկ» մականունն ինքնին շատերին շփոթության մեջ կգցի, քանի որ սովորաբար նման մականուններով մարդկանց դիտարկում են բացասական ֆոնի ներքո, սակայն, երբեմն առաջին հայացքից կամ անունից կարծիք կազմելը թյուր է:
Սովորաբար, մարդիկ, ովքեր ի սրտե են լավություն անում կամ օգնություն ցուցաբերում, ապա չեն բարձրաձայնում այդ մասին: Լևոն Ղազարյանը` «Երրորդմասցի Լյովիկ»-ը, նման անձնավորություն է եղել: Նա շատերին է աջակից հանդիսացել. իր մտերիմների, հարազատների, շրջապատի և անգամ սովորական քաղաքացու համար: Ինչպես նաև նա բարձր մակարդակով ընկերություն է արել տարբեր պաշտոններ զբաղեցնող չինովնիկների հետ:
Վերջինս միշտ դեմ է եղել թմրանյութերին և առհասարակ անարդարությանը, որը կատարվում էր շրջապատում: Այլ կերպ ասած հանդիսացել է արդարության ջատագով:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում