▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1.5 միլիոն հայի արյան վրա բիզնես անողները և այդ անմոռուկների վրա հրճվողները իրարից չեն տարբերվում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հետևելով ֆեյսբուքում տիրող տրամադրությոըններին ` ակամա սկսում եմ համոզվել Նիցշեի հետևյալ մտքի ճշմարտացիության մեջ.երբ երկար ես նայում անդունդին, անդունդն էլ սկսում է նայել քո մեջ: Ինքս շատ բաներին համամիտ չեմ, բայց դա առիթ չեմ դարձնում ցեղասպանության սիմվոլը ծաղրուծանակի ենթարկելու համար: Անմոռուկը ներքնաշորերին, հայտնիների դեմքերին պատկերող ուսյալ ըմբոստներ,հավատում եմ, որ ֆոտոշոփին լավ եք տիրապետում, բայց կհաճե՞ք բացատրել ձեր և 1.5 միլիոն Հայի արյան վրա բիզնես անողների, հիշատակ չհարգողների տարբերությունը, երբ երկուսդ էլ ձեզ պահում եք սրբություն չունեցող ցինիկների պես... 
Բա անմոռուկատյացների ստատուսի տակ տիրող խրախճա՜նքը... մեկի մտքի թռիչքը մյուսից հզո՜ր, հերթ չեն տալիս միմյանց, ի՜նչ մի ուրախություն, ի՜նչ մի հրճվանք...
ամո՛թ է...............................


Լորետա Մուրադյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին