▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադբեջանում ինձ օրական երեք անգամ կերակում են` ի տարբերություն հայկական զորամասի. Անդրանիկ Գրիգորյանի հայտարարությունը

replik.am-ը գրում է, որ Ադրբեջանի կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ, իրավապաշտպան Էլչին Բեհբութովը և նրա տեղակալ Էլչին Շիրինովը հանդիպել են ինքնակամ հայ-ադրբեջանական սահմանը հատած Անդրանիկ Գրիգորյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից:

«Մեզ հետ զրույցի ժամանակ նա պատմել է, որ ադրբեջանցիները նրան շատ լավ են վերաբերվում: Ի տարբերություն այն զորամասի, որտեղ նա ծառայել է, Ադբեջանում օրական երեք անգամ կերակում են: Երբ ցանկանում է, խմում է հյութ կամ սուրճ: Շաբաթական 3-4 անգամ կարող է լողանալ, զբոսնել, իսկ սենյակը, որտեղ գտնվում է, ջեռուցվում է: Բացի դրանից, սենյակում կա նաև հեռուստացույց: Նա ինձ ասաց, որ ցանկանում է նկարիչ դառնալ, դրա համար նրան թուղթ ու մատիտ են տվել: Ես նրան խոստացել եմ նաև ներկեր տանել հաջորդ անգամ: Անդրանիկը պատմել է, որ զորամասում, որտեղ ինքը ծառայում էր, շատ վատ պայմաններ էին: Վաշտի հրամանատար Սուրեն Բալայանը և ավագ սերժանտ Արթուր Սալմանյանը պարբերաբար ծեծել են իրեն: Այնտեղ զինվորների ժամկետանց կերակուր են տվել, իսկ տեղը, որտեղ ապրել են, չի ջեռուցվել: Նա ասաց, որ մյուս հայ զինծառայողները ևս, հնարավորության դեպքում, կփախչեն ադրբեջանական կողմ»,-ասել է Բեհբութովը:

Հիշեցնենք, որ Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին