▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք չե՞ք, որ մինչև էսօր Անժելա Սարգսյան եք քարկոծում...Սոս Ջանիբեկյան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

 

Քիմի հետ կապված հումորային (նույնիսկ եթե չստացված հումորային) գրառումիցս հետո Ազգիցս մի զգալի զանգված շատ լուրջ քարկոծեց ինձ ( լիքը նամակներով ու քոմենթներով), պաշտպանելով իմ շատ սիրելի Քիմ Քարդաշյանին, որը եթե գրածս կարդար հավանաբար կժպտար։
Աաա՜խ գրելուց հենց դրան էլ սպասում էի, նենց հետաքրքիրա ու նույնիսկ ուրախալի …
Դուք չե՞ք, որ մինչև էսօր Անժելա Սարգսյան եք քարկոծում, դուք չե՞ք որ մինչև էսօր ամբողջ մեր շոու բիզնեսի հաջողակ կանանց հետևից թե. « սաղս ել գիտենք ով ում տակա պարկել, որ դրանա հասել» բամբասելով մանեք գալիս, դուք չեք որ Քիմի կենսագրության մեջ ակնհայտ «ազատ վարքի» դրսևորումնրի կեսն արած հայ աղջկան ձեր ամբողջ շրջապատից իզալացնում եք, դուք չեք որ դեռ սևամորթին նեգռ եք ասում , դուք չեք որ ձեր քրոջը կամ աղջկան կյանքում չեք թողնի սևամորթի հետ ամուսնանա նույնիսկ եթե մեծ սեր կա Էնտեղ, դուք չե՞ք ,…թե՞ կապ ունի ով ինչ մաշտաբների մեջ ա, թե՞ էկրաններից մեր ընտանիքների առօրյան լցնող հաջողակ մեր շոու բիզնեսի կանանց հասնումա…
Հասկացողը հասկացավ, որ չեմ ասում` եթե մերոնց քննադատում եք Քիմին էլ քննադատեք , առհասարակ մի քննադատեք, կամ էլ հավատարիմ մնացեք ձեր արժեքային համակարգին։
Չեմ չարանում ,ուղղակի հայելի եմ պահում,էլի չպարտադրելով նայել այնտեղ։
Անցնեմ գրառումիս , ինչ վատ բանեմ ասել, կարողա ասել եմ ուզում եմ ոտը ջարդեմ կամ վնաս տամ։Այ էդ ա էլ,ի ավելի նորմալ ենք ընդունում խաբելը, վիրավորելը,նեղացնելը,ծեծելը,խփելը,առհամարելը,անտեսելը,անտարբեր լինելը,մարդուն վարքաբեկող լրահոսներ ձեռնարկել, քան մարդուն ցանկանալը, հետո ինչ վատ կլիներ որ ուզածս լիներ։
Էհհհ արդեն հավեսս ել փախավ դրա։)))
Ու ամենազարմանալին որ ավականին շատ ջահել տղերքի էդ գրառումս զայրացրեց։))

Իսկ վշտիս հետ կապված մեկնել ինձ բանաձև ցույց տվեց, թե ինձ ինչ ա հիմա կարելի ինչ չէ, միանգամից իրան եմ հարցնելու ինչ անեմ, կախվեմ, ինքնասպան լինեմ, հարբեցող դառնամ , տնից դուրս չգամ ,զուգարան չգնամ, ինչ անեմ որ մնացած հարազատներիս վիշտը կրկնապատկեմ։

Դե չեմ կարողանում Էլի « Սոս ջան, բարձր պահի Քեզ էդ ամեն ինչից» խորհուրդին հետևեմ։

Եվ կխնդրեմ բոլոր այն նույն կայքերը որենք մեծ եռանդով հրապարակեցին այն գրառումս , սա էլ հրապարակեն։

Միևնույննա ես սիրով եմ լցված ձեր հանդեպ և փոխընբռնումով։

 

Սոս Ջանիբեկյան

 

Կարդացեք նաև`  Մի քանի օր հանդիպելուց հետո` ինձ չհաջողվեց կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը. Սոս Ջանիբեկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին