▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համ առանձնատուն է ձեռք բերում, համ էլ շեֆի ոտքի տակն է փորում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ճիշտ է այս օրերին հայ հասարակության մի զգալի մասի ուշադրությունը սեւեռված է ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի այցի վրա, սակայն այսպես թե այնպես հայ հանրության ուշադրությունը չեն կարող չշեղել նաեւ այսօրվա մեր պետական նշանակության այրերն ու սուտի հայրենասերները, ովքեր առանց ջրի երես դուրս գալու թելում են իրենց ասեղը: Կարճ ասած`ժողովորդի ջանից հանած տուրքերի պետական վճարների հաշվին շարունակում են խոշորանալ մեծ ու փոքր քաղաքական ձկները, որոնց կյանքի նպատակը մնում է իրենց շքեղ առանձնատների, վիլաների ու շքեղ կահճկարասին ավելացնելու գործը,ինչին էլ այս օրերին լծվել է Հայաստանի մեծն արծիվ Խաչիկ Ասրյանը, ով համատեղության կարգով նաեւ ՀՀ Սպորտւի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարն է: եւ այսպես, այս օրերին ասում են, Արծիվը բավականին շքեղ եւ թանկարժեք մի առանձնատուն է գնել Երեւանում`Արցախի փողոցում ուր նա իբր լրջագույն հանդիպումներ ու բանկետներ է կազմակերպում, հանուն հայրենիքի վառ ապագայի ու հանուն հայոց պետականության, հանուն մեր երկրի, հանուն մեր հողի, հանուն ջրի, հանուն……

Կեցցե հայոց երկիրը, կեցցե մեր հողն ու ջուրը եւ այդպես շարունակ: բայց սա հարցի մի կողմն է.Հերիք չէ, որ ամեն ինչ հանուն հայրենիքի է, մի կողմից էլ Ասրյանը հանուն իր պայծառ ապագայի այս օրերին ավելացնում է իր տան կահ-կարասին, ու բոլոր առիթներով խմում է գործարար Ռալֆ Երիկյանի կենացը` ասելով, որ նա մեր վաղվա օրն է…

Մնում է պարզել Երիկյանի հանդեպ տածած իր սիրո լրջագույն ու արդարացի պատճառների ու դրդապատճառների մասին:

Մինչ դրան անդրադառնալը, սակայն, արժե ուշադրություն դարձնել Սյունիքի մարզի բնակիչներից մեկի տեղեկատվական դաշտ նետված նամակին, որում հարց էր բարձրացրել , թե ով էր Խաչիկ Ասրյանը եւ որտեղի՞ց բուսնեց:

«Խաչիկ Ասրյանը սովորական շոպլիկ տղա էր, որ կարողացավ ժամանակին ու ճիշտ կողմնորոշել իր անելիքներն ու ստրատեգիան: Նա կարողացավ մի հեռախոսով, մի հարսանիքի ծախս հոգալով իր կողմը գրավել երիտասարդների: Խաչիկ Ասրյանը մեր ազգի երիտասարդությանը դեգրադացնողն է Նա «ծնվեց» ցուրտ ու մութ տարիներից անմիջապես հետո՝ ստեղծելով «Տորնադո» դիսկոտեկը, որտեղ տժժում էր երիտասարդությունը: Դե, իսկ ի՞նչ էր պետք գավառական երիտասարդությանն այդ տարիներին՝ մի քիչ «պերյոդ» ընկնել, մի քիչ ապագայի ակնկալիքներ ունենալ: Նա էլ օգտվեց դրանից` իր կողմը գրավելով հազարավոր երիտասարդների, ամբողջ ընտանիքներ են դարձել նրա «զալոժնիկը»,- գրում է նամակագիրը: «Իսկ էդ ջահելներից ովքե՞ր են հետաքրքրվել, թե ի՞նչ վիճակի է ինքը՝ Ասրյանը, ո՞նց է ընտանիք ղեկավարում, ունի՞ արդյոք բարոյական սկզբունքներ, թե՞ ամեն ինչ միայն շահի համար է… «Ասրյանը ստեղծեց «Սյունյաց արծիվներ» հասարակական երիտասարդական կազմակերպությունը: Հետո քայլ առ քայլ գնաց՝ հաճոյանալու տեխնոլոգիայով: Հարսանիքներ էր իր վրա վերցնում: Եթե նախորդ ընտրություններում նա միայն պատահական ձայներ կարող էր բերել, ապա հաջորդին լավ կազմակերպված ու պլանավորված ձայներ ուներ, ու դրանցից ամեն մեկը գիտեր ումն են: Դրա դիմաց էլ ստացավ հատուցում՝ երտասարդության ու սպորտի գծով փոխնախարարի պաշտոն: Մի՞թե էս ենք, սրան ենք արժանի, որ ամբիցիոզ ու ստրկամիտը վարժեցնի մեր ջահելներին ու հետևից տանի: «Մի օր պետք ա վերջը գա էս ամենի, էս ամենաթողության, աչքփակոցիի, ամեն ինչի, ինչը հակասում է մարդկայնությանն ու համընդհանուր մարդկային արժեքային համակարգին: Ես եմ իմ երկրի տերը, ու ես չեմ ուզում, որ Ասրյանի նմանները դառնան կուռք»:

Հ.Գ.

Այսքանից հետո հարց է առաջանում էլ ինչու է Ասրյան Խաչիկը մի հատ էլ փորձում փորել իր շեֆի` ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի ոտքի տակը, ամեն գնով փորձելով գոնե բազմել այդ աթոռին: Հետաքրիքր է` ինչու է Ասրյանը պատեհ-անպատեհ առիթներով քար գցում իր շեֆի բոստանը` ասելով, որ նա իր ոլորտին լավ չի տիրապետում` միեւնույն ժամանակ իր շրջապատին հասկացնելով, ու ասելով, թե` ջիգյար, իմ պես սպորտը ոչ մեկ լավ չգիտի...

 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին