Երևանի հենց սրտում` Արամի 42/1 հասցեում իր դռներն է բացել «Նավավար» ձկնալի ըմպելարանն. այն հավակնում է դառնալ երևանցիների ու մեր քաղաքի հյուրերի սիրելի վայրերից մեկը, որովհետև յուրահատուկ է ինչպես իր առաջարկած ձկնային ուտեստներով, այնպես էլ ինտերիերով:
Թե ինչու և ինչպես սկսվեց «Նավավար»-ի նավարկությունը` ներկայացնում է հիմնադիրներից` հեռուստահաղորդավար, պրոդյուեր, ճանապարհորդ, տասնյակ ֆիլմերի հեղինակ Արթուր Բախտամյանը:
«Աշխարհի տարբեր նավահանգստային քաղաքներում միշտ հիանում ենք տեղական տարաբնույթ ծովամթերքներով, պատրաստման բազմազանությամբ, մատուցման վարպետությամբ: Զրկվելով ծովային երկիր լինելուց, հայերիս համար ջուրը և ծովային ուտեստը շռայլություն է թվում: Փորձելով լրացնել այդ բացը` մենք առաջարկում ենք մեր արագահոս գետերի, լեռնային լճակների բազմազան ձկնիկները, ինչպես նաև այստեղ բուծվող մեծաքանակ տեսականի` սիբիրյան թառափից մինչև տեղական սև խավիար, որը արտահանվում է և քչերը գիտեն, որ շնորհիվ մեր ջրի և արևի ` հարգի է աշխարհի նշանավոր ռեստորաններում:
Մեր ՆԱՎԱՎԱՐՈՒՄ սեփական պատրաստության ձկնապուխտների իսկական տոնահանդես է, ավանդական և նոր մշակված քսան ճաշատեսակների համերի հրավառություն, օրվա որս և ձկնապուր:
Աշխարհի և տեղական լավագույն գինիների մեծ ընտրանի և բոցաշունչ Կոկ:
Իսկական նավահանգստային միջավայր լեռներում:
Արկածասերների լավագույն կողմնացույցը` ՆԱՎԱՎԱՐ ձկնալի ըմպելարանն է:
Սառույցը շարժվեց, խարիսխը բարձրացված է, զորահանդեսի հրամանատարը ես եմ»:
ՆԱՎԱՎԱՐ-ի նորություններին կարող եք հետևել ձկնալի ըմպելարանի ֆեյսբուքյան էջում: