▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարությունը դեմ է Snoop Dogg-ի համերգին Հոկտեմբերյանում

ArmComedy-ն գրում է. Համաշխարհային ռեփ աստղ Snoop Doggy Dogg-ի հայաստանյան համերգի մասին լուրերը հասել են ՀՀ մշակույթի նախարարություն: Նախարարությունը մի կողմից ողջունում է միջազգային ճանաչում ունեցող երգչի այցը մեր երկրիր, մյուս կողմից` տարակուսում է, թե ինչու է Snoop Dogg-ը ցանկանում համերգ տալ հենց Հոկտեմբերյանում:

«Քաղաքի ընրությունը մեզ համար անհասկանալի է: Երևանում կան շատ ավելի մեծ և շատ ավելի քիչ պայթած համերգասրահներ, որտեղ ավելի տրամաբանական կլինի կազմակերպել սիրված ռեփեր/ռեփերուհու համերգը: Ինչու՞ հենց Հոկտեմբերյան: Ինչու՞ ոչ Չարենցավան կամ Գուգարք», – փորձում է հասկանալ մշակույթի նախարարության միջոցառումների և առիթների պատասխանատու Դինա Հոկոբյանը: «Ինձ թվում է հենց իրեն` Սնուփ Շնիկ Շանը ավելի հաճելի կլինի, որ ելույթ ունենա լեփ-լեցուն դահլիճի առաջ: Շատ քիչ երկրպագուներ կարող են իրենց թույլ տալ հասնել Հոկտեմբերյան համերգին մասնակցելու համար», – հավելեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին