▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

76-ամյա Գրիգորի պապը ոտքով ուղևորվում է Մոսկվա՝ Մայիսի 9-ի տոնակատարություններին

 

Յոթանասունվեցամյա թոշակառու Գրիգորի Տեփոյանը որոշել է ոտքով ուղևորվել Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առիթով: Մայիսի 9-ին Գրիգորի Տեփոյանը ցանկանում է ծաղիկներ դնել Անհայտ զինվորի շիրիմին: Այդ արշավը նա նվիրում է պատերազմում զոհված զինվորներին:
 
Պատերազմի պատճառով նրա ընտանիքը կորցրել է 5 անդամի, զոհվել է նաև նրա հայրը:
 
Թոշակառուի հետ ճանապարհի մի փոքր հատված անցել է նաև «Мир» հեռուստաընկերության նկարահանող խումբը: Նա արդեն անցել է մոտ 2.000 կիլոմետր, մինչև Մոսկվա մնում է 205 կիլոմետր:
 
Թոշակառուն պատմել է՝ ինչպես է մեկ տարի առաջ որոշել նման արշավ իրականացնել ու սկսել է մանրամասն պատրաստվել, մարզանք անել, ոտքով շատ քայլել, չնայած այն բանին, որ կինն ու դուստրը թույլ չէին տալիս: Նա ստիպված է եղել խաբել. մարտի 22-ին, երբ բոլորը քնել են, նա թաքուն լքել է Երևանի իր տունը: Նա մեկնել է ավտոկայան և այնտեղից ուղևորվել Վրաստան՝ իր հոր տուն, որտեղից իր հայրը ժամանակին մեկնել էր պատերազմ: Հենց այդ պատճառով է Գրիշա պապը սկսել իր արշավը: Նրան մեքենայով հասցրել են ռուսական սահման, որտեղից նա սկսել է քայլարշավը։ Օրական նա անցնում է 40-50 կիլոմետր:
 
Գրիշա պապը պատմել է, որ գիշերելու համար իրենից միայն մի անգամ են գումար վերցրել: Նրան սովորաբար նաև անվճար ուտելիք են հյուրասիրում:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առիթով և Մայիսի 9-ին անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ դնելու մեծ ցանկությամբ յոթանասունվեցամյա թոշակառու Գրիգորի Տեփոյանը որոշել է ոտքով ուղևորվել Մոսկվա: Նա արդեն անցել է մոտ 2.000 կիլոմետր, մինչև Մոսկվա մնում է 205 կիլոմետր: Թոշակառուի հետ ճանապարհի մի փոքր հատված անցել է նաև «Мир» հեռուստաընկերության նկարահանող խումբը:

Թոշակառուն պատմել է՝ ինչպես է մեկ տարի առաջ որոշել նման արշավ իրականացնել ու սկսել է մանրամասն պատրաստվել, մարզանք անել, ոտքով շատ քայլել, չնայած այն բանին, որ կինն ու դուստրը թույլ չէին տալիս: Նա ստիպված է եղել խաբել. մարտի 22-ին, երբ բոլորը քնել են, նա թաքուն լքել է Երևանի իր տունը և  մեկնել է ավտոկայան, իսկ այնտեղից ուղևորվել Վրաստան՝ իր հոր տուն, որտեղից իր հայրը ժամանակին մեկնել էր պատերազմ: Պատերազմի պատճառով նրա ընտանիքը կորցրել է 5 անդամի, զոհվել է նաև նրա հայրը:Հենց այդ պատճառով է Գրիշա պապը սկսել իր արշավը:

Նրան մեքենայով հասցրել են ռուսական սահման, որտեղից նա սկսել է քայլարշավը։ Օրական նա անցնում է 40-50 կիլոմետր: Գրիշա պապը պատմել է, որ գիշերելու համար իրենից միայն մի անգամ են գումար վերցրել: Նրան սովորաբար նաև անվճար ուտելիք են հյուրասիրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին