▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդավարուհի Մերի Շահինյանն ամուսնության անակնկալ առաջարկ է ստացել

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի հաղորդավարուհիՄերի Շահինյանի համար մայիսի 13-ը կյանքի ամենահիշարժան օրերից մեկը դարձավ։ Մերին այսօր ամուսնության անակնկալ առաջարկ է ստացել Գերմանիայում  բնակվող երիտասարդ գործարար Արտաշես Մարգարյանից։ Արտաշեսը հատուկ այդ նպատակով է 22 տարվա բացակայությունից հետո Երևան ժամանել Ֆրանկֆուրտից, որտեղ ծնողների  հետ ապրում է վերջին տարիներին։ Մերին և Արտաշեսը միմյանց ճանաչում և հանդիպում են մոտ մեկ տարի և ինչպես ամուսնության  առաջարկն, այնպես էլ այդ նպատակով պատվիրված  ադամանդակուռ մատանին հաճելի անակնկալ են եղել. հաճելի լուրը զույգը նշել է մտերիմների հետ միասին։ Շուտով սպասվում է նաև նշանադրության «պաշտոնական» արարողությունը, երբ Գերմանիայից հայրենիք կժամանեն փեսացուի ծնողները։  
Հարսանիքի օրն ու տեղն, ինչպես նաև համատեղ բնակության վայրը զույգը դեռ չի որոշել։
Asekose.am-ը շնորհավորում է Մերիին ու Արտաշեսին և ցանկանում երջանկություն ու անսպառ սեր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին