▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Մուշեղյանը՝ իր և Անի Քոչարի ամուսնալուծության մասին

Ուղիղ մեկ ամիս և մեկ օր է անցել այն օրվանից, երբ ստացա այս նամակը: Ու այնպես չէր, որ դրան նախորդող օրերը կամ այդ օրը վիճել էինք: Այնպես էլ չէր, որ տարբեր տեղեր կամ սենյակներում էինք: 

Նստած էինք միևնույն սենյակում և իրար դեմ դիմաց: 
Խոստացված խոսակցությունը այդպես էլ տեղի չունեցավ, բայց մի քանի օրից, երբ վեճ տեղի ունեցավ, ես իմացա, որ այդ հաղորդագրությամբ սիրելի տիկինս տեղեկացրել էր ինձ, որ ինքը այդ օրվանից իրեն համարում է ամուսնալուծված կին, մատանին ձախ ձեռքից տեղափոխել է աջ ձեռքին, ինձ այլևս հաշվետու չէ և կարող է անել ինչ ուզում է ու երբ ուզում է: 
Այստեղ են ասել՝ տերդ մեռնի գիտություն:
Եթե իմանայի, որ կարելի է հաղորդագրությամբ ամուսնալուծվել, ապա ամուսնության առաջարկս և հարսանիքն էլ ֆեյսբուքով կանեի:

Արման Մուշեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին