▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խարդախության հոդվածով դատապարտվածը «Կիսաբացում» մարդկանց իրավունք է սովորեցնում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Այսօր եթերն էլ առաջվանը չի։ TV-ում կարող է հայտնվել ով պատահի։ Պատահական եթերում հայտնվածների շարքից է «Կիսաբաց լուսամուտներով» հայտնի դարձած «Լիվաման» իրավաբանական գրասենյակի տնօրեն Լիլիթ Մանասերյանը, ով իրեն պահում է «Երկրի թիվ 1» իրավաբանի նման, ու կողքից նայողը կմտածի, թե փորձառու մարդու հետ գործ ունի, ով վերջին ինստանցիայի ճշմարտություններ է ասում։ Քանի որ այդ հաղորդումը շատ մարդ է դիտում, ու նրանցից շատերի մոտ իրավաբանի մասին կարծիքը ձևավորվում է նաև Լիլիթի շնորհիվ, ուզում եմ մի երկու բան պատմել նրա մասին ու խորհուրդ տալ «Կիսաբաց լուսամուտների» անձնակազմին ավելի ճիշտ ընտրել էքսպերտներին։

Կրթություն

Իրականում այս կինն իրավունքի հետ շատ քիչ կապ ունի և ավելի շատ քաղաքագետ է մասնագիտությամբ, քան իրավաբան։ Նա անգամ փաստաբան էլ չէ, և չգիտես՝ ինչպես է իրավունք ստացել փաստաբանական կենտրոն բացելու։ Նա ՀՀ Փաստաբանների պալատի անդամ չէ, չնայած որ շատ է ուզում դառնալ։ Լիլիթ Մանասերյանը վերջին 4 տարիներին անընդհատ փորձում և չի կարողանում ստանալ փաստաբանի որակավորում։ Օրինակ՝ անցյալ տարի նա դիմել է փաստաբանական դպրոց և կտրվել ընդունելության քննությունից՝ ստանալով անբավարար գնահատական։ Նրա հետ աշխատած մասնագետները վկայում են, որ անգամ նորմալ հայցադիմում գրել չգիտի և բազում անգամներ խայտառակվել է դատարանում։

Դատական գործեր

Խայտառակվելու փորձերից մեկն էլ այն էր, երբ փորձել է «քցել» այն տարածքի տիրոջը, որտեղ գտնվում էր իր իրավաբանական գրասենյակը։ Սարյան փողոցում գտնվող այդ տարածքի տերն իրեն «քցելու» անհաջող փորձից հետո դատական գործ է հարուցել «Լիվամանի» դեմ, ու այժմ Լիլիթը կլորիկ գումար է պարտք այդ մարդուն։ Լիլիթի ընկերության հաշիվներն այս պահին արգելանքի տակ են։

Դատվածություն

Լիլիթ Մանասերյանը «քցողի» իմիջ ունի։ Նա «քցում» է ոչ միայն իր մոտ մի քանի ամիս աշխատող իրավաբաններին, այլև շարքային քաղաքացիների։ Նա նաև դատվածություն ունի խարդախության հոդվածով։ Տարիներ առաջ Հայաստանում պրոբլեմների մեջ ընկած Լիլիթը հաստատվում է Բելգիայում ու այնտեղ սկսում խարդախությամբ գումար աշխատել։ Նրան բռնում են և 2.5 տարի նստեցնում։ Լիլիթը գալիս է Հայաստան ու բիզնես դնում 2004 թվականին՝ բացելով «Լիվաման» օտար լեզուների ուսուցման կենտրոնը։ Ապա հասկանալով, որ ընկերությունը փող չի բերում, բացում է իրավաբանական գրասենյակ՝ առանց համապատասխան կրթության ու որակավորման։ Արդյունքում՝ պարտված դատերի ու խայտառակությունների մի ողջ շարք։

Բարեգործություն

Հավաստի տեղեկությունների համաձայն՝ այդ շոուի ժամանակ տեսախցիկների առջև ԱՆՎՃԱՐ իրավաբանական և փաստաբանական ծառայությունների տրամադրման խոստումը հաղորդման մասնակիցներին հետագայում արժենում է ամենաքիչը 300.000 դրամ: Բարերարի անուն հանած Լիլիթը քաղաքացիների՝ իրեն դիմելուց հետո հայտարարում է, որ միայն խորհրդատվությունն է իր մոտ անվճար, իսկ ծառայությունները վճարովի են։ Այսպիսով, խայտառակված ու վատ անուն հանած Լիլիթն իր վերջին հանգրվանը գտել է «Կիսաբաց լուսամուտներում» ու հաղորդման ադմինիստրացիայի միամտության շնորհիվ բազմել է փափուկ բազմոցին։ Շատերը չեն հասկանում, որ եթերում Լիլիթի արած վերլուծությունները մեծամասամբ սխալ են ու ոչ պրոֆեսիոնալ և գնում ու դիմում են «Ծելեվիզրի մարդուն», որ իրենց օգնի։ Լիլիթն էլ վարվում է նրանց հետ, ինչպես ուզում է։ Խնդրում եմ Հրաչին ու հաղորդման մյուս ղեկավարներին այս կնոջն այլևս չհրավիրել եթերի։ Նա ստախոս է։ Շատ ավելի լավ իրավաբաններ ունենք։ 
Հարգանքներով։

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին