▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարգի հրավիրեք համակարգի՝ աբիժնիկ, հրեշ ոստիկաններին». սևազգեստ մայրերը՝ նախագահականի դիմաց

 

«Երեկ թուղթ ենք ստացել, տեղեկացնում են, որ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով քրգործ է հարուցվել մայիսի 13-ին նախագահականի դիմաց միջադեպի մասով»,- «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում նշեցին նախագահականի դիմաց ակցիա իրականացնող սևազգեստ մայրերը՝ հավելելով, որ որոշման մեջ նշված է, որ գործում ներգրաված են երեք ոստիկաններ, բայց նրանց անունները չեն նշվում:
Մայրերը հիշեցրին, որ մայիսի 13-ին նախագահականի մոտ ոստիկանները իրենց քաշքշել են, նաև մարմնական վնասվածքներ հասցրել: «Մենք դիմել էինք ոստիկանություն, դատաբժշկական փորձաքննություն անցել: Հետքերը մինչև հիմա էլ կան: Խաղաղ ակցիա է եղել, նույնիսկ ճաղերին չէինք հասել, սկսեցին քաշքշել: Ինչո՞ւ: Ո՞վ է ասել, որ նախագահականի ճաղերին մոտենալ չի կարելի. այդպիսի օրենք չկա»,- նշեցին նրանք:

1in.am-ի գրում է, որ կայքի հետ զրույցում նախագահականի դիմաց ակցիա իրականացնող սևազգեստ մայրերը նշեցին. «Երեկ թուղթ ենք ստացել, տեղեկացնում են, որ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով քրգործ է հարուցվել մայիսի 13-ին նախագահականի դիմաց միջադեպի մասով»,-և  հավելեցին, որ որոշման մեջ նշված է, որ գործում ներգրաված են երեք ոստիկաններ, բայց նրանց անունները չեն նշվում:

Մայրերը հիշեցրին, որ մայիսի 13-ին նախագահականի մոտ ոստիկանները իրենց քաշքշել են, նաև մարմնական վնասվածքներ հասցրել: «Մենք դիմել էինք ոստիկանություն, դատաբժշկական փորձաքննություն անցել: Հետքերը մինչև հիմա էլ կան: Խաղաղ ակցիա է եղել, նույնիսկ ճաղերին չէինք հասել, սկսեցին քաշքշել: Ինչո՞ւ: Ո՞վ է ասել, որ նախագահականի ճաղերին մոտենալ չի կարելի. այդպիսի օրենք չկա»,- նշեցին նրանք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում և տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին