▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանանց գաղութի «զոն նայող» Կարիճ Լիլոն ազատության մեջ է. Armlur.am

Armlur.am-ը գրում է, որ իր տեղեկություններով` օրերս ազատ է արձակվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով առավել հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ: Ամենայն հավանականությամբ, նա ժամկետից վաղ է ազատության մեջ հայտնվել, քանի որ դեռևս 2010 թվականի սեպտեմբերին նա դատապարտվել էր 5 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման: Կարիճ Լիլոն մեղադրվում էր կազմակերպված խմբի հետ Նաիրա Թ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մասնակի մեղավոր է ճանաչել: Կարիճը առավել հայտնի է դարձել քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում: Նրան շատերը ՔԿՀ-ի հեղինակություններից էին համարում: Այստեղ նրան հարգում էին, նրանից վախենում էին, շատերն էլ չէին սիրում: Դեռևս նախորդ տարի մի խումբ կին դատապարտյալներ բողոքի ալիք էին բարձրացրել` ընդդեմ իրենց բախտակցի` ասելով, թե «օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»: 

Պատճառը Կարիճի` բաց ռեժիմում կամ, ինչպես ընդունված է ասել դատապարտյալների շրջանում, «բաց գաղութում» հայտնվելն էր: «Բաց գաղութ դուրս գալ» նշանակում է, առավոտյան ժամը 8-ին դուրս գալ ՔԿՀ-ից, աշխատել, երեկոյան 8-ին վերադառնալ ՔԿՀ: Կալանավոր կանայք ապշած էին և բարձրաձայնում էին, որպեսզի ստուգումներ անցկացվեն` իմանալու համար` ինչպես են «արտոնյալները» վերադառնում տներից` հարբած, «պատերը բռնելով»: Ի դեպ, բողոքավոր կալանավորները կարծիք էին հայտնել, թե բաց գաղութ են դուրս գալիս մարդիկ, որոնք կամ համագործակցում են վարչակազմի հետ, կամ «վերևներում» ընկերներ ունեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին