CivilNet.am-ը գրում է. SOS TV-ի ստեղծագործական խումբն այս շաբաթ չթողարկեց իր հումորային 12-րդ հաղորդումը, քանի որ ՀՀ ոստիկանության բողոքից հետո արգելափակվել է դրա Յութուբի ալիքը: Հայկ Բարսեղյանը և Վիլեն Գայֆեջյանը նկարագրում են խնդրի լրջությունը և իրենց առաջիկա անելիքները:
Հիշեցնենք, որ «SOS» ինտերնետ շոուի հերթական թողարկումներից մեկը՝ ՀՀ ոստիկանության բողոքից հետո, արգելափակվել է YouTube-ի տնօրինության կողմից, այն պատճառով, որ հաղորդման մեջ օգտագործվել են «02» հաղորդումից որոշ կադրեր, ինչը, ըստ ՀՀ ոստիկանության, հեղինակային իրավունքների խախտում է:
Դրանից հետո համացանցի օգտատերերը սկսել են ակտիվորեն տարածել «SOS»-ի արգելափակված տեսանյութը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում, իսկ ստորև` «SOS»-ի արգելափակված տեսանյութը