▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի տաքսիստը ԵԿՄ Էրեբունու վարչական շրջանի կառույցի նախագահն է. aravot.am

aravot.am-ը գրում է. Համացանցում հայտնի դարձած տաքսիստ Արման Գալստյանը հաստատեց տեղեկությունը, որ ԵԿՄ անդամ է: Ավելին՝ ԵԿՄ Էրեբունու վարչական շրջանի կառույցի նախագահն է 2010 թվականից:

«Սա նորություն չէ, ամբողջ Երեւանն էլ գիտի: Ուղղակի, որ ասում են՝ մի անխելք գետը քար է գցում, տասը խելոք չեն կարողանում հանել, հիմա դա է: Պարապ են մնացել, անկապ բաներ են գնում… շրջանառվող տեսանյութում անցած տարվա մայիսի 28-ին Սարդարապատի Ղարաքիլիսայի ու էդ տոների հետ կապված հավաքին են ինձ կադրում բռնացրել երկրապահների հետ, է դե թող սպարապետ Սարգսյանի մասին ելույթներս էլ ման գան, լսեն: Էդ ի՞նչ են բացահայտել, որ մի հատ էլ գրում են Արման Գալստյանի դիմակը պատռվեց»,- ասաց հայտնի տաքսիստը:

Մեր դիտարկմանը՝ հայտնի է, որ ԵԿՄ նախագահ բոլոր հարցերում աջակցում է իշխանություններին, ձեր ԵԿՄ անդամ լինելը չի՞ հաստատում պնդումները, որ իշխանության «մարդն եք» ու տաքսիստների բողոքը ցրելու համար ուղարկված, Արման Գալստյանը շարունակեց. «Մի քանի թափթփուկ երեւույթներ, որոնք կանանց նման սիրում են բամբասել, բամբասում են: Այդ մարդկանց բամբասանքներով ու մուտիտներով հո չենք հեղեղելու համացանցը: Արմանն ի՞նչ է արել, լիցենզավորման կարգի հետ կապված պահանջներ է ներկայացրել բոլոր տաքսիստների անունից, վա՞տ բան ենք անում, ո՞ւմ տունն ենք քանդում, ո՞ւմ հացին ենք վայիս լինում»:

Իրեն իշխանության մարդ համարողներին էլ հայտնի տաքսիստը հատուկ կոչով դիմեց. «Կենսական վիճակս հաշվի առնելով՝ տաքսի եմ վարում, հետո ինչ որ բարձրագույն կրթություն ունեմ: Ես ներմուծված չեմ, ոչ մեկի կողմից ուղղորդված չեմ, ոչ էլ հրահանգներ եմ կատարում, ինձ ոչ մեկ ինստրուկտաժ չի անում: Ոչ էլ ձեր համար Արտաշես Գեղամյանն եմ, որ Ռոբերտ Քոչարյանից էր խոսում, հիմա էլ գնացել է ՝ իմացաք»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ համացանցում այսօր քննարկվում է 2014թվ.-ի տեսանյութ, որում Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը մասնակցում է Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 96-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Համացանցային օգտատերի աչքից չի վրիպել «հայտնի» տաքսիստ Արման Գալստյանի առկայությունը տվյալ տեսանյութում, ինչից հետո այս ամենը որակել են որպես վերջինիս  դիմակազերծում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին