"Օրրան" հասարակական կազմակերպությունը, "Արմենիա Մարիոթ" հյուրանոցի հետ համատեղ, երեկ "Օրրան" ՀԿ-ի բակում (ք. Երևան, Եկմալյան 6) կազմակերպել էր Երեխաների Պաշտպանության միջազգային օրվան նվիրված հատուկ միջոցառում, որը նպատակ ուներ անապահով ընտանիքների երեխաներին տոնական մթնոլորտ ապահովել և նման ընտանիքներին աջակից կազմակերպությունների հանդեպ իրազեկություն ապահովել հասարակության շրջանակներում:
"Արմենիա Մարիոթ" հյուրանոցը հատուկ հյուրասիրություն էր պատրաստել բոլոր ներկաների համար: Մասնակիցների շարքում հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ էին և հայտնի հասարակական գործիչներ:
72157654433409192