Tert.am–ը գրում է.
Ֆուտբոլի աստղ Ռոնալդուն վերջին շաբաթը իրեն հանգստի էր տվել Սեն Տրոպեում:
Այն, ինչ ֆիքսել են պապարացիները Ռոնալդուի զբոսանավում, թեժ քննարկումների առիթ էր դարձել իսպանական սոցիալական ցանցերում:
Super-ը հայտնում է , որ Լազուրե լողափին շրջող 30-ամյա Ռոնալդուն շրջապատված է եղել ընկերներով: Սակայն պապարացիները նաև ջերմ «գգվանք» են ֆիքսել ընկերներից մեկի հետ: Աղբյուրը նկատում է, որ զբոսանավում կանայք այդպես էլ չեն հայտնվել այս ընթացքում:
101 Great Goals-ը բազմանշանակ գրկախառնության ու «հպման» այդ սկանդալային լուսանկարի առնչությամբ նկատում է, թե օբյեկտիվի ռակուրսը գուցե մի քիչ այն չի եղել; Ամեն դեպքում՝ ավելի լավ է կատարվածը... «եղբայրական գրկախառնություն» անվանել: