Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանը, ով նախօրեին ազատման դիմում է գրել, կասկածվում է կոռուպցիոն մեծ գործարքների մեջ: Ասում են՝ գործ անելու համար նա մի քանի տասնյակ հազար դոլար է պահանջել, բայց «քցել է» գումարը վճարողները:
Դեպքը բացահայտվել է, Խեչոյանի գործն այս պահին գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում:
Ըստ լուրերի՝ Տիգրան Խեչոյանն այս պահին գնվում է Ստրասբուրգում, որտեղ հանդիպումներ է ունենում հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կնոջ՝ փաստաբան Ամալ Քլունիի հետ: Ըստ լուրերի՝ հենց Ամալ Քլունին է պաշտպանելու «մութ» գործարքների մեջ մեղադրով Խեչոյանի շահերը, ում երկար տարիների ազատազրկում է սպառնում:
Լուսանկարում Ամալ Քլունին ու Տիգրան Խեչոյանն են: