▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները ծեծում էին ցուցարարներին...BBC-ի անդրադարձը Բաղրամյան 26-ի իրադարձություններին

Միջազգային լրատվամիջոցները սկսել են անդրադառնալ երեկ Երեւանում տեղի ունեցած զարգացումներին:

BBC-ն բավականին հավասարկշռված եւ օբյեկտիվ է լուսաբանում երեւանյան զարգացումները՝ գրելով.

«Երեւանում հունիսի 19-ից Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի ակցիաներ էին: Երկուշաբթի երեկոյան արդեն  ավելի քան 5000 ցուցարար Բաղրամյան 26-ում էր՝ նստացույցի, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը»:

Հեղինակը նաեւ գրում է, որ եռօրյա նստացույցից հետո ՀՀ կառավարությունից պատասխան չստանալուց հետո միայն ցուցարարները ստիպված եղան շարժվել դեպի նախագահական նստավայր:

«Պողոտայի սկզբնամասում գտնվում էին մեծ թվով ոստիկաններ, զինտեխնիկա եւ ջրցան մեքենաներ:

Ցուցարարները ստիպված եղան կանգ առել: Նրանց առաջարկեցին ձեւավորել 5 անձից բաղկացած  խումբ եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ՝ բանակցելու՝ պայմանով, որ մյուս ցուցարարները կհեռանան Բաղրամյան պողոտայից: Ցուցարարները մերժեցին, անմիջապես նստեցին ճանապարհներին»:

Հեղինակն անդրադարձել է նաեւ ՀՀ ոստիկանության հայտարարությանը, որտեղ ասվում է, որ իրավունք ունեն ուժ գործադրել օրենքը խախտողների նկատմամբ:

«Առավոտյան 5:30-ի սահմաններում սկսեցին ցրել ցույցի մասնակիցներին: Ոստիկանները ծեծում էին ցուցարարներին, խլում եւ կոտրում էին լրագրողների տեսանկարահանող սարքերը: Բերման  է ենթարկվել ավելի քան 200 մարդ՝ այդ թվում նաեւ լրագրողներ»:

BBC-ն հիշեցրել է  նաեւ, որ ցույցը կազմակերպվել է երիտասարդ ակտիվիստների կողմից:

Եւ որ ցույցեր տեղի են ունեցել նաեւ Հայաստանի տարբեր քաղաքներում: Այնուհետ առանձնակի ընդգծում է. «Գյումրեցի ցուցարարների ձեռքերին կային «Մենք չենք վճարելու», «Ոչ թալանին» կարգախոսներով պաստառներ»:

Թարգմ.՝  galatv.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին