Այս պահին Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող մասնակիցները 4 օր տևած նստացույցից հետո շարժվել էին Բաղրամյան պողոտա, որտեղ, հանդիպելով ոստիկանական պատնեշին, շարունակել էին նստացույցը:
Երեկ վաղ առավոտյան ժամը 5:30-ին, ոստիկանները ցույցը ցրելու նպատակով օգտագործել են ջրցան մեքենաներ, բռնություն կիրառել մասնակիցների նկատմամբ, ապա բերման ենթարկել ակցիայի մասնակիցների և մի քանի լրագրողների՝ ընդհանուր շուրջ 237 հոգու: Հավելենք, որ չնայած այդ ամենին` երեկ ցուցարարները Ազատության հրապարակից կրկին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա, նրանց են միացել պատգամավորներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Վերջիններս կենդանի պատ են կազմել ցուցարարների և ոստիկանների միջև: