▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի պատիվ միասեռ ամուսնությունների օրինականացման` Սպիտակ տունը ծիածանի գույներով է ներկվել

 

ԱՄՆ-ի Սպիտակ տունն անցած գիշեր ներկվել է ծիածանի գույներով, որով նախագահականը ցանկացել է իր համերաշխությունն ու շնորհավորանքը հայտնել ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ որոշմանը: 
 
Նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ ասվում է, որ շենքը ներկվել է ծիածանի գույներով, որպեսզի ցույց տա իրենց անսասան հավատարմությունն աշխարհում և ԱՄՆ-ում տեղի ունեցող առաջընթացին և իրավահավասարությանը, գրում է lenta.ru-ն։ 
 
Սպիտակ տան լուսավորումից հետո շենքի մոտ հավաքվել են մի շարք ԼԳԲՏ ակտիվիստներ և զբոսաշրջիկներ և լուսանկարներ արել։
 
Բացի այդ, ԱՄՆ-ն խոստացել է նպաստել ամբողջ աշխարհում նույնասեռականների ամուսնությունների օրինականացմանը, որի մասին հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին։
 
«Գերագույն դատարանի որոշումը հստակ ուղերձ է հղում երկրագնդի բոլոր անկյուններին այն մասին, որ խտրականության վրա հիմնված ոչ մի օրենք չի կարող դիմակայել արդարության ալիքին»,-ասվում է Քերիի հայտարարությունում։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ որոշում է ընդունվել: 

Ի պատիվ այս պատմական որոշման՝ ԱՄՆ-ի Սպիտակ տունն անցած գիշեր ներկվել է ծիածանի գույներով, որով նախագահականը ցանկացել է իր համերաշխությունն ու շնորհավորանքը հայտնել:

Սպիտակ տան լուսավորումից հետո շենքի մոտ հավաքվել են մի շարք ԼԳԲՏ ակտիվիստներ և զբոսաշրջիկներ և լուսանկարներ արել։ Բացի այդ, ԱՄՆ-ն խոստացել է նպաստել ամբողջ աշխարհում նույնասեռականների ամուսնությունների օրինականացմանը, որի մասին հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին։

lenta.ru-ն գրում է, որ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ ասվում է, որ շենքը ներկվել է ծիածանի գույներով, որպեսզի ցույց տա իրենց անսասան հավատարմությունն աշխարհում և ԱՄՆ-ում տեղի ունեցող առաջընթացին և իրավահավասարությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին