armtimes.com-ը գրում է. Հայկական լրատվական կայքերում լուսանկարներ են տարածվում, որոնցում երեւում է, որ հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ջերմորեն զրույցի է բռնվել մի աղջկա հետ:
Տարածված լուսանկարում երեւում է վերջինիս միայն ոտքերի հատվածտ, ուստի չի հասկացվում, թե նա ով է:
Լրատվամիջոցներում սկսել են խոսակցություններ շրջանառվել, թե շուտով Հենրիխ Մխիթարյանի անձնական կյանքում «նորություն» է սպասվում:
Մեզ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանի հետ ջերմորեն զրուցող կինը Հասմիկ Եղիազարյանն է, ում հանդեպ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը առանձնահատուկ վերաբերմունք ունի եւ վերջերս նրան նշանակել է Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող «Շողակն Արարատյան» թերթի գլխավոր խմբագիր: