▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համահայկական խաղերի համար ԱՄՆ-ից եկած 20-ամյա Լևոնը վթարի է ենթարկվել և տեղում մահացել

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 1-ին ` ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու մոտակայքում քաղաքացին ընկել է կվադրոցիկլից, որն էլ շրջվել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Թեղենիսի լեռ, 2-րդ ճոպանուղու միջնամասում «Յամահա» մակնիշի (վարորդ ` 20-ամյա Լեւոն Թ.) կվադրոցիկլը շրջվել է, ինչի հետեւանքով վարորդ Լ. Թ.-ը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են կվադրոցիկլը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ` ողբերգական դեպքը տեղի է ունեցել  ԱՄՆ-ից Հայաստան ժամանած 20-ամյա Լևոն Թովմաս Շանթի հետ, վերջինս իր վարած Կվադրացիկլով Ծաղկաձոր քաղաքին հարակից Թեղենիսի սարում 2-րդ ճոպանուղու հարևանությամբ շրջվել է, ինչի հետևանքով տեղում մահացել է: Երիտասարդը Հայաստան էր ժամանել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին