«Ես Անիի հետ շատ շփում չեմ ունեցել, բայց իր աուրան շատ դրական էր, շատ մարդամոտ էր: Վստահ եմ, որ եթե ինչ-որ մեկը գնար իր մոտ, հաստատ դժգոհ չէր հեռանա, միայն իր հետ շփվելը և խոսալը բավական էր, որ մարդ հանգստանար»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պայծառատես Կարեն Ափոյանը` խոսելով երեկ սպանված Անի Մաջնունյանի մասին: Ըստ Կարենի` Անին ընդհանրապես կոնֆլիկտային անձանավորություն չէր և, առհասարակ, այս ամենում ինքը դիտավորություն չի տեսնում.
«Դիտավորության այս սպանության մեջ չեմ տեսնում, այսինքն` այս ամենն կապ չունի ոչ Անիի անձի, ոչ էլ նրա մասնագիտական գործունեության հետ: Գուցե մտածում էին միայնակ կին է և ֆինանսական ակնկալիք ունեին...»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որոնց համաձայն` կանխատեսել է Անի Մաջնունյանի` երկար կյանք չունենալը, քանի որ վերջինիս ձեռքի կյանքի գիծը կարճ էր, Կարենն ասաց, որ մտածում էր` Անին առողջական խնդիրներ է ունենալու.
«Իր մոտ ես ավելի շատ առողջական խնդիրներ էի տեսել, Անին էլ գիտեր այդ մասին. իրեն որոշակի ցուցումներ էի տվել: Նշեմ, որ եթե մարդու կյանքի գիծը կարճ է, սակայն ինքն իր վրա աշխատի, գիծը կարող է երկարել, թեպետ երկարած գիծն էլ կարող է ընթացքում կարճանալ. գծերը փոփոխական են… Ես այսպիսի բան չէի կանխատեսել, եթե իմանայի անպայման կզգուշացնեի, որ զգուշանար… Անին, ոչ մեկի որևէ վատություն չի արել, այս սպանությունը սերիական ինչ-որ բան է` չգիտեմ էլ, թե հանուն ինչի, միայն հոգեկան հիվանդը նման բան կարող էր անել»:
Իսկ այն հարցին` արդյո՞ք Կարենը որոշակի տեսիլքներ չունի` հաշվի առնելով իր պայծառատես լինելու հանգամանքը, վերջինս պատասխանեց հետևյալ ձևով.
«Եթե դեպքի հետ կապված որևէ բան տեսնեմ, հաստատ չեմ բարձրաձայնի: Ինձ համար որոշակի բաներ արդեն ունեմ գծած, բայց քանի որ ոստիկանությունը զբաղվում է գործով, խոսելու իրավունք ինձ չեմ վերապահում` առիթ չտալով ավելորդ խոսակցություններին: Չեմ ուզում մեկնաբանություններ տալ, որոնք սուր քննարկումների առիթ կդառնան, պետք չէ… Դժբախտություն է եղել, ի՞նչ կարող ես անել…»
Զրույցի վերջում Կարեն Ափոյանն ասաց, որ հավատում է, որ այս հանցագործությունը կբացահայտվի.
«Լուրջ խնդիր չեմ տեսնում, որի պատճառով գործը չի բացահայտվի, պարզ ձեռագիր է»,-իր խոսքը եզրափակեց պայծառատես Կարեն Ափոյանը:
Հիշեցնենք, որ երեկ`օգոստոսի 5-ին, Երևանում` Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի դին, որ վրա եղել են բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներ:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան