▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին հրաժեշտը՝ Անի Մաջնունյանին

1in.am-ի տեսանյութում՝ Անի Մաջնունյանի վերջին հրաժեշտն է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 5-ին, Երևանում` Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի դին, որ վրա եղել են բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողություններով պարզվել են Անի Մաջնունյանի սպանության հանգամանքները, շարժառիթը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Երեւանի 20-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Տիգրան Ղազարյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին