▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը հայտարարում է, որ իր ամուսնուն Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գրասենյակում պատանդ են պահում. shamshyan.com

shamshyan.com-ին է դիմել «Էյր Արմենիա» ՓԲԸ ավիաընկերության հիմնադիր տնօրեն 45-ամյա Արսեն Ավետիսյանի կինը Իզաբելլա Մելքումյանը և հայտնել, որ այսօր իր ամուսնուն ծեծելով տարել են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա և պահում են այնտեղ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ի. Մելքումյանը պատմեց,«Էյր Արմենիա» ՓԲԸ ավիաընկերությունը ունի պարտքեր և պարտքատերերից Գառնիկ Պապիկյանը, ով հանդիսանում է Տարոն ավիաընկերության սեփականատերը դիմել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի այլ ճանապարհներով պարտքերը ստանա:

Ռ. Հայրապետյանն էլ ամուսնուս հանդիպում էր նշանակել, և այսօր 18:00-ի սահմաններում ամուսինս գնաց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա հանդիպման, քիչ անց զանգահարեց ամուսնուս եղբայրը և ասաց որ Արսենին ծեծելով տարել են և այժմ պահում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիաի գրասենյակում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին