▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետևից խփել են գլխին, հետո «վրով վազել». մանրամասներ Քարդաշյանների անվտանգության աշխատակցի ծեծկռտուքից

Արդեն հայտնել ենք, որ այս գիշեր՝ Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Տոտո Գեյմինգ» գրասենյակի դիմաց ծեծի են ենթարկել «Պանտեռա» անվտանգության ծառայության աշխատակից Վարազդատ Խոցանյանին, ով հայտնի է Հայաստան այցերի ժամանակ մի քանի հայտնի անձանց՝ այդ թվում Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելով:

«Պանտեռա սիքյուրիթի» անվտանգության ծառայություն մատուցող ընկերության ղեկավար Վահե Դարբինյանը Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ Վարազդատ Խոցանյանն ախալքալակից է և նրան ծեծի ենթարկողները ևս ախալքալակցիներ են եղել:

«Նրանցից մեկը ճանաչել է Վարազդատին ու խոսակցություն է բռնվել, թե դու ինձ ճանաչում ես, չես ճանաչում և դրա պատճառով սկսել են վիճաբանել: Սկզբից մեկը հետևից ծանր առարկայով խփել է գլխին, հետո մյուսները սկսել են, այսպես ասաց, «վրայով վազել»»,-նշեց Դարբինյանը:

Նրա խոսքով` վիճաբանության արդյունքում Վարազդատ Խոցանյանը ստացել է  ուղեղի ցնցում և ծնոտի կոտրվածք, բազմաթիվ սալջարդեր: Այժմ Վարազդատը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Գիտակցությունը տեղն է: 

 

Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին