▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի իշխանությունները կարող են ձերբակալել Հենրիխ Մխիթարյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կայացած վիճակահանության արդյունքներով Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցներից մեկը ադրբեջանական «Գաբալան» է, որի հետ հանդիպումն Ադրբեջանում գերմանական թիմը կանցկացնի հոկտեմբերի 22-ին։ Արձագանքը չուշացավ և ադրբեջանական լրատվամիջոցներից azerisport.com-ը, հոդված հրապարակեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու կատարվելիք հավանական այցի մասին:

Մխիթարյանը Ադրբեջանի օրենսդրությամբ չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ, իսկ Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել այդ երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը բարեգործական նպատակներով այցելել էր Արցախ. այցի նպատակն է եղել նվերներ հանձնել ազատամարտիկների ընտանիքներին: 

sport1 պարբերականն էլ գրում է, որ դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ. «Հույս ունենք, որ հայ ֆուտբոլիստը խնդիրներ չի ունենա Ադրբեջան մեկնելիս, քանի որ նա համարվում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին