▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳ փոխնախարարը սխալ արտաբերեց Թաթուլ Կրպեյանի ազգանունը. armlur.am

Armlur.am-ը գրում է. Այսօր կառավարության նիստում կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը ներկայացնում էր կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածում «N 62 ավագ դպրոց» բառերը «Թաթուլ Կրպեյանի անվան N 62 ավագ դպրոց» բառերով փոխարինելու մասին նոր որոշում: Սակայն նա  երկու անգամ սխալ արտաբերեց Կրպեյանի ազգանունը` ասելով Կրեպյան: «Այս որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրեպյանի ծննդյան 50-րդ տարեդարձը նշելու նպատակով վարչապետի կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից մշակված հոբելյանական միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ»,- արտաբերեց Հարությունյանը: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին