1in.am-ը գրում է. Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Facebook-ի A Year of Books համայնքում, որտեղ ամեն երկու շաբաթը մեկ հանրային քննարկումների համար գիրք է ներկայացվում, այս անգամ ներկայացրել է հայազգի գրող Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը:
«Գիրքը բացահայտում է սոցիալական ինստիտուտների և խթանների տարբեր տեսակներ, որոնք ազգերը կիրառել են բարգավաճման, տնտեսական զարգացման և աղքատության վերացման համար»,- գրել է Ցուկերբերգը իր Facebook-ի էջում: Նա նաև ավելացրել է, որ այս գրքում քննարկվում է այն հարցը, թե ինչու գոյություն ունի աղքատությունը և ինչպես այն կրճատել: