▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավաճան Վահան Մարտիրոսյանին Բաքվին են հանձնել վրացիները»

Իրեն ԸՆԴԴԻՄԱԴԻՐ հորջորջող Վ.Մարտիրոսյանին ազերիներին են հանձնել վրացի իրավապաշտպանները… Այդ մասին պատմել է «Интерфакс Азербайджан» գործակալությանը ադրբեջանցի իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն… Իսկ նա էլ Վահանի խնդրանքը փոխանցել է համապատասխան մարմիններին, որոնք էլ մեծ հաճույքով կատարել են Վ.Մարտիրոսյանի աղերսանքը… Վաղը Բաքվում տեղի կունենա այդ «Հուդայի» մամուլի ասուլիսը…

Հ.Գ. Ընդունում եմ, որ ՀՀ-ում ընդդիմադիր լինելը բավական դժվարին գործ է… Բայց հանձնվել ազեր-կոյունլուներին՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ գագաթնակետն է… Էլ ուրիշ երկիր չկա՞ր ապաստան խնդրելու… Ազերիները միշտ էլ փորձել են մեր զինվորներին գերեվարել և վերջիններիս պարտադրել վարկաբեկող հայտարարություններով հանդես գալ Հայաստանի և Արցախի հասցեին… Փորձել են պարտադրել, որ մեր զինվորները քաղաքական ապաստան խնդրեն իրենցին… Բայց այս նորաթուխ ըննդիմադիր իրեն հռչակած տականքի արածը աններելի է… Այս ստահակը համագործակցել է ազերի և թուրք գաղտնի գործակալների հետ և կատարում է նրանց ՊԱՏՎԵՐԸ…

Ես չեմ հավատում, որ սրան գողացել են և փորձում են օգտագործել Հայաստանի դեմ… Սրա միակ ցանկությունը՝ Եվրոպաներում և Ամերիկաներում տաքուկ հաստատվելն է… Թե ի՞նչ գնով՝ դա իրեն չի հետաքրքրում…»:

Պարգև Օհանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին